2018թ. նոյեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հանդիպել է Միջազգային բանտային բարեփոխումների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը և քարտուղար Դավիթ Սիմոնյանը:
Հանդիպման ժամանակ Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական համակարգի ընդհանուր խնդիրները, վերջին շրջանում արձանագրված փոփոխությունները և դրանց զարգացման միտումներն ու հեռանկարները:
Միջազգային բանտային բարեփոխումների ներկայացուցիչները խոսել են Վրաստանի բանտերում կոռուպցիայի և քրեական մշակույթի դեմ պայքարի փորձից:
Քննարկվել են նաև Հայաստանում կոռուպցիայի և քրեական մշակույթի դեմ պայքարի արդյունավետությունը և մեխանիզմները, առկա խնդիրներն ու դրական տեղաշարժը։