Հանդիպում Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) կազմակերպության ներկայացուցիչների հետ


hun 102017 թվականի հունիսի 9-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները հանդիպում են ունեցել Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության ներկայացուցիչները խոնավաչափ և հեռաչափ են նվիրել Խմբին։ 

Հանդիպման ընթացքում դիտորդների Խմբի ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները, վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև Խմբի աշխատանքների սահմանափակումները ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search