ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով,
Ի պատասխան վերոնշյալ գրության և հիմքում ունենալով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից ստացված տվյալները՝ նախարարությունից հայտնել են, որ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է մահվան 9 դեպք, որոնցից 7-ը գրանցվել է որպես կենսաբանական մահ, իսկ երկուսը՝ ինքնասպանություն։ Կենսաբանական մահերից 5-ը գրանցվել է քաղաքացիական բժշկական հաստատություններում՝«Էրեբունի», «Արմենիա» և «Վաղարշապատ» ԲԿ-ներում, 2-ը՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում։ Ինքնասպանության երկու դեպքն էլ գրանցվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում՝ ՀՀ ԱՆ «Սևան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում։
Ի դեպ, կենսաբանական մահերից մեկը երկարատև հացադուլի հետևանք է եղել։