Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որին մասնակցում էին Խմբի անդամները (մի մասը՝ հեռավար, մյուս մասը՝ գրասենյակից) և աշխտակազմը։
Բացման խոսքում խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանն ամփոփեց նախորդ տարում կատարված աշխատանքները, ներկայացրեց նոր ծրագրերն ու անելիքները։ Անդամները նիստի ընթացքում քննարկեցին նաև պլանային այցերին, տարեկան զեկույցին և Խմբի ընթացիկ գործունեությանն առնչվող այլ հարցեր։
Զարուհի Հովհաննիսյանը, բարձր գնահատելով անդամների ակտիվ մասնակցությունը, նիստի ավարտին շնորհակալագրեր հանձնեց առավել ակտիվ այցելություններ կատարած անդամներ՝ Նարե Հովհաննիսյանին, Շուշան Խնկոյանին և Լուիզա Վարդանյանին։