Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հերթական նիստը։ Օրակարգում Խմբի նախագահի ընտրության հարցն էր, քանզի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի N 126-Ն հրամանի 26 կետի համաձայն՝ Խումբն ամեն տարի դռնբաց նիստի ընթացքում մեկ տարի ժամկետով պետք է ընտրի նոր նախագահ։ Նիստին մասնակցում էին Խմբի անդամները և աշխտակազմը՝ մի մասը հեռավար, մյուս մասը՝ գրասենյակից։ Առաջադրվեց միայն Զարուհի Հովհաննիսյանի թեկնածությունը։ Վերջինս փակ քվեարկությամբ միաձայն վերընտրվեց որպես Խմբի նախագահ։
Անդամները նիստի ընթացքում քննարկեցին նաև պլանային այցերին, տարեկան զեկույցին և Խմբի ընթացիկ գործունեությանն առնչվող այլ հարցեր, կատարեցին հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ մտքերի փոխանակում։