2022 թ-ի հունիսի 23-ին տեղի ունեցավ Դիտորդների խմբի արտահերթ նիստ, որին մասնակցում էին Խմբի անդամներ՝ Լուիզա Վարդանյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Արման Սահակյանը, Նարե Հովհաննիսյանը, Շուշան Խնկոյանը և Հասմիկ Հարությունյանը։ Հարգելի պատճառով բացակայում էր Խմբի անդամ Արշակ Գասպարյանը: Նիստին ներկա էր նաև աշխատակազմը։
Նիստը նվիրված էր Դիտորդների խմբում ընդգրկվելու հայտարարության մրցույթի ամփոփմանը, ինչի արդյունքում «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Արայիկ Զալյանը, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ներկայացուցիչ Օֆելյա Զալյանը, «Մարդու իրավունքների և հանրային առողջության» ՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Գաբրիելյանը, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Անահիտ Մկրտչյանը և «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը երեք տարի ժամկետով ընդգրկվեցին Խմբում որպես անդամ։ Իսկ ««Աշխարհացույց» թվային հումանիտար հետազոտությունների կենտրոն» գիտակրթական ՀԿ ներկայացուցիչ Անահիտ Ղարիբյանը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը վեց ամիս ժամկետով ընդգրկվեցին Խմբում որպես փորձնակ: