Աշխատանքային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նիստ

Հունիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարﬕններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նիստը։ Ըստ Խմբի կարգի՝ նոր անդամ ընդգրկելու վերաբերյալ հրապարակված հայտարարության վերջին օրը Խումբը պետք է գումարի նիստ՝ ստացված հայտերն ուսումնասիրելու համար աշխատանքային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։  Նիստին մասնակցում էին Խմբի անդամները և աշխտակազմը՝ մի մասն առկա, մի մասը՝ առցանց ձևաչափով։

Հանձնաժողովում ինքնաառաջադրմամբ ընդգրկվեցին Խմբի անդամներ՝ Հասմիկ Հարությունյանը, Արման Սահակյանը, Շուշան Խնկոյանը և Լուիզա Վարդանյանը։ Ձևավորված հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրելու է դիտորդների կողմից ներկայացված հայտերը, որից հետո ամփոփված արդյունքները ներկայացվելու են քննարկման և քվեարկության՝ Խմբի կողմից հրավիրված հատուկ նիստի ընթացքում, որը կկայանա հունիսի 23-ին։

 

 

 

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search