Բուժզննության հապաղումը կարող է առաջացնել անձի առողջության համար անդառնալի հետևանքներ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել ցմահ ազատազրկման դատապարտված  Ա. Տ.-Ս․-ի հետ և տեղեկացել, որ դեռևս 2022 թ․ մայիսի 28-ին վերջինիս աջ կողմը թուլացել է, դժվարությամբ է քայլում։ Բացի այդ, աջ ականջը չի լսում, ունենում է գլխապտույտներ, հաճախ կորցնում է հավասարակշռությունը: Գիշերները սրտխառնոց է ունենում, քրտնում է: Ինքը կասկածում է, որ կաթված է եղել․ ախտանշանները ևս դա են վկայում: Բժիշկի կողմից ցուցվել էլխի համակարգչային տոմոգրաֆիա հետազոտություն անցնել։ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը տվել է իր թույլտվությունը, սպասում են քրեակատարողական ծառայություն թույլտվությանը:

Քանի որ տվյալ դեպքում բուժզննության հապաղումը կարող է առաջացնել ծանր հետևանքներ (անձի առողջության համար անդառնալի հետևանք, կամ կյանքի սպառնալիք), Խմբի անդամները դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով անհապաղ կազմակերպել վերջինիս բուժզննությունը, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն։

 

Ի պատասխան 2022 թվականի հունիսի 6-ին ՀՀ արդարադատության նախարարություն ստացված վերոնշյալ գրության՝ նախարարությունից հայտնել են, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա․ Տ․-Ս․-ը 2022 թվականի մայիսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում ենթարկվել է նեղ մասնագետների խորհրդատվության։ Ախտորոշվել է «Կոխլեովեստիբուլյար համախտանիշ?»։ Ցուցվել է գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն, որը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվել է 2022 թվականի հունիսի 13-ին։

Նախարարությունից ի գիտություն հայտնել են նաև, որ ներկայումս Ա․ Տ․-Ս․-ը գտնվում է ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանման բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ և ստանում է բժշկական օգնություն ու սպասարկում:

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search