Ապրիլի 8-ին տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարﬕններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հերթական նիստը, որին մասնակցում էին Խմբի անդամները և աշխտակազմը՝ մի մասը հեռավար, մյուս մասը՝ գրասենյակից։
Խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը, նիստի բացման խոսքից հետո, անդրադարձավ պլանային այցերին՝ բավականին բարձր գնահատելով ակտիվությունը։ Ապա խմբի անդամները քննարկեցին 2021 թ․ զեկույցի ամփոփիչ աշխատանքները։ Քննարկվեց նաև պլանային այցերի ժամանակ խոչընդոտների առաջացման դեպքում համապատասխան արագ արձագանքման միջոցները։ Վերջում Խմբի անդամներ Օֆելյա Զալյանը և Արշակ Գասպարյանը Խմբի հետ քննարկեցին մշտադիտարկման նոր գործիքների ստեղծման և կիրառման վերաբերյալ մանրամասներ։