Երեկ՝ 2022 թ․ փետրվարի 3-ին, հեռավար ձևաչափով կայացավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) հերթական նիստը։ Նիստին մասնակցում էր Խմբի նախագահը, անդամները և աշխատակազմը։
Խմբի անդամները նիստի ընթացքում քննարկեցին օրապահիկներին, ամենամյա զեկույցին, պլանային այցերին, դրանց արդյունավետ կազմակերպմանը, նոր անդամներ ներգրավվելուն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական որոշ հարցեր։
Խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը բարձր գնահատեց անդամների ակտիվ մասնակցությունը։