Արտագնա հանդիպում․ թարմ մտքեր, նոր մոտեցումներ, աշխատանքային մեծ ոգեշնչում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) հոկտեմբերի 15-17-ն անցկացրած արտագնա հանդիպումից վերադարձավ էլ ավելի մեծ ոգեշնչմամբ աշխատելու հաստատակամությամբ, ինչին մեծապես նպաստեցին անդամների փորձի փոխանակումը, թարմ մտքերով ու գաղափարներով հագեցած մտագրոհի անցկացումը և, ինչու չէ, Քովիդ-19 համավարակով պայմանավորված  երկարաժամկետ հեռավար հանդիպումից հետո անձնական շփումը։

Եռօրյա օրակարգը բավականին հագեցած էր։ Այդ օրերին քննարկվեցին Խմբի գործող Կարգի և էթիկայի կանոնների խնդրահարույց կետերը, մշակվեցին Էթիկայի նոր կանոններ, ներկայացվեց Հանրային կապերի ոլորտի դերն ու զարգացման հեռանկարները, վերանայվեց պլանային այցերի գործիքակազմը, մշակվեցին նոր գործիքներ։

ՀՀ արդարադատության նախարարի N 126-Ն հրամանի 26 կետով պայմանավորված՝ ընտրվեց Խմբի նոր նախագահ, քննարկվեց Խմբի տեսլականը, առաքելությունը, ռազմավարական նպատակները, ներկայացվեց «Եվրոպական բանտային կանոններ» ձեռնարկի, մոնիթորինգային խմբերի կենսագործունեության ու նպատակների միջազգային փորձն ու փաստաթղթերը, քննարկվեց միջազգային չափանիշներին համապատասխան զեկույց գրելու ընթացակարգը։

Հանդիպումն ավարտվեց նոր նախագահի ամփոփիչ խոսքով։

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search