2021 թ․ սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) հերթական նիստը` Խմբի անդամների և աշխատակազմի մասնակցությամբ։
Նիստի օրակարգը բավականին հագեցած էր։ Խմբի ընթացիկ գործունեությանը վերաբերող մի շարք հարցերին զուգահեռ դիտորդները քննարկեցին նաև հարցեր՝ կապված 2020 թվականի թիվ 126-Ն հրամանով հաստատված կարգով Խմբի կազմում փորձագետ ընդգրկելու, պլանային այցելությունների ինտենսիվության բարձրացման, ինչպես նաև Խմբի 2020 թ․ գործունեության ամենամյա հաշվետվության և այլնի հետ։