ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2021թ. փետրվարի 2-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ։ Այցի ընթացքում դիտորդներն ուսումնասիրել են հիմնարկի կարանտինային խցերի պայմանները և արձանագրել, որ թիվ 02 խուցը բնակության համար անմխիթար վիճակում է, մասնավորապես՝ պատերը բորբոսնած են, ծեփը՝ թափված։
Ուստի 21-04 թիվ ընթացիկ հաշվետվությամբ դիտորդները դիմել են ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով վերանորոգել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի թիվ 02 խուցը։ Նշվածի վերաբերյալ նախարարությունից տեղեկացրել են, «Վարդաշեն» ՔԿՀ-ի թիվ 02 խցի վերանորոգման աշխատանքները կներառվեն 2021թ. իրականացվելիք վերանորոգման աշխատանքների ցանկում, իսկ կոսմետիկ աշխատանքներ ներկայումս իրականացվում են: