ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ հիմնարկի հանձնուքների ստուգման սարքը չի աշխատում, ինչը հանգեցնւմ է մի շարք խնդիրների:
Հանձնուքների ստուգումն իրականցվում էր ձեռքով և անզեն աչքով: Համապատասխան պայմանների բացակայության պատճառով ստուգման ընթացքում հնարավոր չէ ապահովել նաև հիգիենայի կանոնները:
Ի պատասխան խմբի թիվ 19-68 ընթացիկ հաշվետվությանը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ աշխատանքներ են իրականացվում «Հրազդան» ՔԿՀ-ի հանձնուքների ստուգման սարքի վերանորոգման ուղղությամբ:
Այցելության ժամանակ Խմբի անդամները նաև առանձնազրույց են ունեցել դատապարտյալ Ջ.Մ.-ի հետ, ում մոտ արձանագրվել է մեթադոնային բուժման կարիք, սակայն տևական ժամանակ բուժումը չի իրականացվել։ Հիմնարկի աշխատակիցները դիտորդների հետ զրույցում նշել են, որ այդ հարցով համապատասխան դիմում ներկայացվել է, սակայն դեռևս որևէ պատասխան չկա։
Նշվածի վերաբերյալ նախարարությունից տեղեկացրել են, որ Ջ.Մ.-ն 2019թ. նոյեմբերի 12-ին ընդգրկվել է մեթադոնային բուժման ծրագրում: