2018 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Դիտորդների խմբի հերթական նիստը

2018 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հերթական նիստը:

Նիստի օրակարգը հագեցած էր:

Նիստի ընթացքում դիտորդները հստակեցրել են 2018 թվականի պլանային այցերի կազմակերպման ժամանակացույցը և մշտադիտարկման ենթակա ոլորտները:

Ինչպես նաև քննարկել են Խմբի անդամների այցլությունների ինտենսիվության բարձրացման հարցը:

Միևնույն ժամանակ անդրադարձել են այցելություններից ստացված տեղեկությունների հավաքագրման տեխնիկական միջոցների թարմացման հարցերը:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search