2018 թ.-ի մայիսի 11-ին տեղի ունեցավ Դիտորդների խմբի նիստը

2018 թ.-ի մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի հերթական նիստը։

Նիստին մասնակցում էին Դիտորդների խմբի քարտուղար Դավիթ Սիմոնյանը, դիտորդներ Արայիկ Զալյանը, Օֆելյա Զալյանը, Նարե Հովհաննիսյանը, Ռոբերտ Ռևազյանը, Հասմիկ Հարությունյանը և Ռուբեն Սարգսյանը:

Նիստի ընթացքում ամփոփվեցին տարեսկզբից մինչ օրս իրականացված աշխատանքները:

 

Դիտորդները քննարկեցին քրեակատարողական հիմնարկներում վերջին շրջանում արձանագրված խնդիրները և հնարավոր լուծումները:

Նաև պլանավորեցին 2017 թ.-ի տարեկան զեկույցի կազմման և ներկայացման, ինչպես նաև 2018 թ.-ի պլանային այցելությունների ժամանակացույցը:

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ