ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկը գտնվում է հակասանիտարահիգենիկ պայմաններում

hul 19 1ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը 2017 թվականի մայիսի 5-Ին այցելություն է կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ժամանակ դիտորդների Խմբի անդամները արձանագրել են ՔԿՀ-ի 1-ին հարկի իրավիճակը, որտեղ տիրում է գարշահոտություն, խոնավ է, պատերից ծեփերը թափած է, այդ հատվածները գտնվում են քարուքանդ վիճակում, առկա են հակասանիտարահիգենիկ պայմաններ և կարելի է փաստել, որ թե՛ աշխատողները, և թե՛ 1-ին հարկում գտնվող կալանավորները/դատապարտյալները գտնվում են անմարդկային պայմաններում։

Վերոգյալի հիման վրա, Դիտորդների Խումբը դիմել է ՀՀ Արդարադատության նախարարին առաջարկելով  քննարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկում գտնվող խցերի և մասնաշենքերի շահագործումից հանելու հարցը։

hul 19 2

Ի պատասխան Դիտորդների Խմբի կողմից բարձրաձայնված խնդիրներին ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն ՀՀ արդարադատության նախարարության 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 3 ռեժիմային մասնաշենքի առաջին հարկում գտնվող բանտախցերը չեն շահագործվում, բացառությամբ պատժախցերի և կարանտինային խցերի, որոնք շահագործումից հանել հնարավոր չէ՝ 

hul 19 3 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տվյալ ռեժիմներին համապատասխան տարածքի բացակայության պատճառով։ Միաժամանակ, պատասխանում նշվում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն՝ առաջին հարկում գտնվող թիվ 7, 8, 9 և 10 կարանտինային խցերին հարող միջանցքով անցնող ջրահեռացման համակարգի խցանման հետևանքով առաջացած խնդիրները լուծվել են, մասնավորապես՝ խցերը և միջանցքները մաքրվել և ախտահանվել են։

Կից կարող եք ծանոթանալ Դիտորդների խմբի գրությանը, նախարարության պատասխան գրությանը, ինչպես նաև այցելության ժամանակ Խմբի անդամների կողմից արված լուսանկարները: 

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search