Արդարադատության նախարարությունը նպատակահարմար չի գտնում դատապարտյալի մեկ այլ ՔԿՀ տեղափոխելը

hul 13ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ հանդիպել են նաև Հ․Բ․-ին: Վերջինս շուրջ 2 ամիս է պահվում է ՔԿՀ-ի N-րդ մասնաշենքում՝ միայնակ: ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր.-ի 34-104 (սպանության փորձ) հոդվածի հատկանիշներով, միևնույն ժամանակ նա մեղադրվում է ՔԿՀ-ի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Ըստ Հ.Բ.-ի՝ իր և աշխատակիցների միջև կա ընդհանուր լարվածություն, քննիչի կողմից որոշում է կայացվել տեսակցություններն արգելելու վերաբերյալ, սակայն, գործով բոլոր վկաները կամ «Արմավիր» ՔԿՀ-ի հսկիչներ են, կամ դատապարտյալների, որի պատճառով իր նկատմամբ կան որոշակի ճնշումներ:

Վերոգրյալի հիման վրա Դիտորդների Խումբը առաջարկությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ քննարկել Հ․ Բ․-ին այլ ՔԿՀ տեղափոխելու հարցը: Ի պատասխան Խմբի կողմից ներկայացված առաջարկությանը ՀՀ ԱՆ հայտնում է, որ ն ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Հ․Բ․-ն պատժը կրելու ընթացքում կատարել է նոր հանցագործություն, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի համաձայն․ «Նոր հանցանք կրող դատապարտյալները կարող են պահվել նույն հիմնարկում հատուկ սարքավորված տեղամասում՝ այլ դատապարտյալներից մեկուսացված»։  Ղեկավարվելով վերը նշված օրենքի դրույթներով դատապարտյալ Հ․Բ․-ը մեկուսացվել է ընդհանուր քանակակազմից և պահվում է մեկուսի, վերջինիս անվտանգությունը ըստ ԱՆ-ի ապահովված է։

ՀՀ ԱՆ-ի պատասխան գրությունում նաև նշվում է, որ ելնելով օպերատիվ նկատառումներից ներկայումս նպատակահարմար չէ դատապարտյալ Հ․Բ․-ին տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ։

Կից կարող եք ծանոթանալ Դիտորդների խմբի գրությանը, ինչպես նաև նախարարության պատասխան գրությանը:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search