Դիտորդների Խմբի հերթական նիստ․ Նախագահի ընտրություններ

hul 102017 թվականի հուլիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հերթական նիստը։

Նիստի ժամանակ Խմբի նախագահ Արայիկ Զալյանը ամփոփեց 2016 թվականի հունիսց մինչ օրս իրականացրած աշխատանքները, ինչպես նաև ներկայացրեց իր գործունեության հաշվետվությունը Խմբին։ Հաշվետվության ներկայացումից հետո տեղի ունեցավ Խմբի նախագահի ընտրություններ և Արայիկ Զալյանը միաձայն վերընտրվեց, որպես նախագահ մեկ տարի ժամկետով։

Նիստի ժամանակ քննարկվեցին նաև վերջին շրջանում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում արձանագրված մի շարք խնդիրներ, նրանց հավանական լուծումները, ինչպես նաև ընթացիկ այն գործերը, որոնց ընթացքին հետևում են թե՛ խմբի իրավաբանը և թե՛ գործերը վարող դիտորդները։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև պլանային այցելություններ իրականացնելու ժամանակացույցը։ 

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ