Դիտորդների Խումբը հրատապ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ԱՆ դատապարտյալին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու կապակցությամբ

hun 19ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ հանդիպել են դատապարտյալ Ա․Ա․-ին: Վերջինս այցելության օրվանից մոտ 10 օր առաջ կատարել էր ինքնավնասում՝ թուք էր ներարկել ոտքի մեջ: Ինքնավնասումը կապված էր այն հարցի հետ, որ մեկ ամիս առաջ դիմել էր ՔԿՀ-ի պետին՝ այլ ՔԿՀ տեղափոխվելու խնդրանքով, սակայն խնդրանքը մերժվել էր: Դիտորդների հետ հանդիպելու պահին Ա.Ա․ժի ոտքն այտուցված էր և դժվարությամբ էր քայլում: Ըստ Ա.Ա․-ի, ՔԿՀ-ում որևէ բուժօգնություն չեն ցուցաբերում, մտավախություն ունի, որ մի քանի օր ևս բուժօգնություն չցուցաբերելու արդյունքում, հնարավոր է ոտքը հեռացնեն:

Վերոգրյալի հիման վրա, դիտորդների Խումբը հրատապ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն առաջարկելով քննարկել Ասատուր Ասատրյանին պատշաճ բուժ. օգնությամբ ապահովելու նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու հարցը:

2017 թվականի հունիսի 8-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը ստացել է ՀՀ արդարադատության նախարարության պատասխան գրությունը։ Գրությունում նշվում է, որ «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի ծառայողների կողմից դատապարտյալ Ա․Ա․-ի նկատմամբ սահմանվել է դինամիկ հսկողություն։ 2017 թվականի մայիսի 21-ին դատապարտյալի մոտ ձևավորվել է ինֆիլտրատ, առկա են բորբոքման նշաններ, հետինֆեկցիոն սկսվող պրոցես։ Դատապարտյալին նշանակվել են հակաբիոտիկներ, տեղական միջամտություններ, թրջոցներ։

2017 թվականի մայիսի 24-ին դատապարտյալին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ թարախի արտահոսք ապահովելու նպատակով կատարվել է կտրվածք և դրվել է վիրակապ։ 2017 թվականի մայիսի 26-ի dատապարտյալին նշանակվել են հակաբիոտիկներ, կատարվել են վիրակպումներ, արտապլանային և սիմպտոմատիկ նշանակումներ։ Դատապարտյալի բուժման հետագա ընթացքը անցել է դանդաղ պրոգրեսիվ դրական դինամիկայով։ 2017 թվականի հունիսի 4-ին դատապարտյալն ընդունվել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ձաջայության բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից, իսկ 2017 թվականի հունիսի 5-ին դատապարտյալը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է վիրաբույժի խորհրդատվություն։

Գրությամբ հայտնվում է նաև, որ քրեակատարողական վարչության ներկայացված տեղեկատվության համաձայն, ներկայումս դատապարտյալ Ա․Ա․-ն վիրաբուժական միջամտության կամ ստացիոնարում բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտությունը բացակայում է։

Կից կարող եք ծանոթանալ Դիտորդների խմբի գրությանը, ինչպես նաև նախարարության պատասխան գրությանը:

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ