Խմբի նիստ

2017 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հերթական նիստը։

Նիստի ժամանակ քննարկվեցին վերջին շրջանում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում արձանագրված մի շարք խնդիրներ, նրանց հավանական լուծումները, ինչպես նաև ընթացիկ այն գործերը, որոնց ընթացքին հետևում են թե՛ խմբի իրավաբանը և թե՛ գործերը վարող դիտորդները։

Դիտորդական Խումբը քննարկեց նաև Ժորժետա Մեսրոպյանի, Հայկ Հակոբյանի, Մարիա Աբրահամյանի՝ խմբին, որպես դիտորդ և փորձագետ անդամակցելու դիմումները։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև պլանային այցելություններ իրականացնելու հավանական գրաֆիկը։ 

 

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ