Դիտորդներին չեն թույլատրել հանդիպել Ա. Սարգսյանին քննիչի արգելանքի պատճառով

petr 152017 թվականի փետրվարի 14-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն cialisfrance24.com իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներն ահազանգի հիման վրա այցելություն են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Խմբի անդամները այցելության ընթացքում ցանկություն են հայտնել տեսակցել Արթուր Սարգսյանին, սակայն, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի անձնակազմը տեղեկացրել է դիտորդներին, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ առկա է քննիչի որոշում՝ կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ, իսկ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների՝ խուց մտնելը կամ ազատազրկված անձին առանձին հանդիպելը հավասարազոր է տեսակցության:


Հիշեցնենք, որ Խմբի աշխատանքների սահմանափակումները սկսվել են 2016 թվականից՝ մասնավորապես քաղաքական հնչեղություն ստացած գործերով կալանավորված անձանց տեսակցելիս, քննիչի կողմից սահմանված կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ որոշման հիմնավորմամբ:
Կից կարող եք ծանոթանալ Դիտորդների խմբի գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ արդարադատության նախարարություն ուղարկված գրությանը, ինչպես նաև նախարարության պատասխան գրությանը: