ՀՀ ԱՆ ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 թվականի մայիսի 18-ի դրությամբ ընդհանուր առմամբ կորոնավիրուսի թեստավորում է անցել 13 ազատազրկված անձ, որից 5-ը եղել են կալանավորված անձինք, իսկ 8-ը՝ դատապարտյալներ: Բոլոր թեստավորումների պատասխանները բացասական են:
Ազատազրկված անձանց շրջանում թեստավորումները կատարվել են հետևյալ քրեակատարողական հիմնարկներում՝ «Վանաձոր» ՔԿՀ՝ 1 կալանավորված անձ, «Վարդաշեն» ՔԿՀ՝ 1 կալանավորված անձ, «Գորիս» ՔԿՀ՝ 1 դատապարտյալ, «Դատապարտյալների հիվանդանոց»՝ 1 կալանավորված անձ, «Արմավիր» ՔԿՀ՝ 2 կալանավորված անձ և 7 դատապարտյալ:
Քրեակատարողական ծառայողների շրջանում կատարվել է 65 թեստավորում, որից 13-ի պատասխանը եղել է դրական, 52-ի պատասխանը՝ բացասական: Քրեակատարողական աշխատողների շրջանում թեստավորումները կատարվել են հետևյալ քրեակատարողական հիմնարկներում՝
- «Նուբարաշեն» ՔԿՀ՝ 1 դրական և 6 բացասական,
- «Վարդաշեն»՝ 8 դրական և 23 բացասական,
- «Երևան-Կենտրոն»՝ 2 բացասական,
- «Սևան» ՔԿՀ՝ 1 դրական և 1 բացասական,
- «Աբովյան» ՔԿՀ՝ 1 դրական և 1 բացասական,
- «Հրազդան» ՔԿՀ՝ 2 դրական և 8 բացասական, «Արմավիր» ՔԿՀ՝ 6 բացասական,
- Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին՝ 5 բացասական:
Կորոնավիրուսային վարակման դեպքերը արձանագրվել են քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, ինչպես նաև պահպանության ապահովման ստորաբաժանումներում:
Ընդ որում, «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարակված 8 հիվանդները ապաքինվել են: Առողջացել է նաև «Հրազդան» ՔԿՀ-ի 2 հիվանդներից 1-ը:
Փաստորեն, ըստ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության՝ ազատազրկված անձանց թեստավորելու անհրաժեշտություն չի եղել «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն», «Կոշ», «Արթիկ», «Սևան», «Աբովյան» և «Հրազդան» ՔԿՀ-ներում:
Թեստավորում իրականացնելու անհրաժեշտություն չի եղել «Վանաձոր», «Գորիս», «Կոշ», «Արթիկ» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական աշխատողների շրջանում:
Ընդ որում, ինչպես ազատազրկված անձանց, այնպես էլ քրեակատարողական ծառայողների շրջանում, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնամեկուսացած կամ մեկուսացած անձինք չկան: