2021թ. մարտի 3-ին տեղի է ունեցել Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների քառամյա ռազմավարության կատարողականի քննարկումը, որի ընթացքում ներկայացվել են 2020 թվականին կատարված աշխատանքները, միջոցառումների իրականացման փուլում ծագած խնդիրները` հիմնականում պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով (COVID-19) հաստատված արտակարգ, ապա նաև ռազմական դրությամբ և այլ հարցեր։
Քննարկմանը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից մասնակցել է Խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը:
2021թ․ փետրվարի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հերթական նիստը, որին մասնակցում էին Խմբի աշխատակազմը և անդամները։
Օրակարգում քննարկվել են Խմբի ընթացիկ գործունեության հարցերը և ամփոփվել են Խմբում փորձնակներ ներգրավելու մրցույթի արդյունքները:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել է, որ հիմնարկն ապահովված չէ մշտական ջրամատակարարմամբ, ինչը խնդրահարույց է ազատազրկված անձանց առողջության պահպանման տեսանկյունից, քանի որ կարող է նպաստել COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմանը։
Ուստի Դիտորդների խումբը թիվ 20-61 ընթացիկ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով քննարկել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ն մշտական ջրամատակարարմամբ ապահովելու հարցը:
Ավելին …
2021թ. փետրվարի 4-ին Սիվիլնեթը կազմակերպել է «Բարեփոխվո՞ւմ է արդյոք կալանավորների կյանքը» թեմայով առցանց քննարկում:
Որպես բանախոս՝ հանդես են եկել ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, ՄԻՊ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը և ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարե Հովհաննիսյանը:
Ավելին …
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ձերբակալել է Սիրիայի երկու քաղաքացիների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) ՔԿ հիմնարկներ կատարած այցելության ժամանակ դիտարկել է վերջիններիս պահման պայմանները:
Ավելին …