Հաղորդակցության և հանրության հետ կապերի (PR) մասնագետ

Հաստիքը՝ Հաղորդակցության և հանրության հետ կապերի (PR) մասնագետ

Տևողությունը

Աշխատանքի սկիզբը` 2017 թ. հոկտեմբեր

Վայրը` Երևան

Աշխատանքի հակիրճ նկարագրություն

   Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խումբը հայտարարում է բաց մրցույթ  հաղորդակցության և հանրության հետ կապերի (PR) մասնագետի թափուր հաստիքի համար։ Հաղորդակցության և հանրության հետ կապերի (PR) մասնագետը պետք է կազմի Խմբի համար անհրաժեշտ հանրային պատկերը, ինչպես նաև ներկայացնել այն բոլոր շահագրգիռ անձանց, ապահովվի Խմբի գործունեության վերաբերյալ լուսաբանումը լրատվամիջոցներում:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Ապահովել տեղեկացվածություն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի վերաբերյա,
  • Խմբի համար մշակել և իրագործել հանրային կապերի ամբողջական ծրագրեր,
  • Գրել, խմբագրել և տարածել մամլո հաղորդագրություններ, հայտարարություններ, հոդվածներ, ուսումնասիրություններ:
  • Առաջարկել և իրականացնել պատշաճ ռազմավարություն և մարտավարություն մամուլի/վերլուծաբանների համար:
  • Գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը և պատասխանել նրանց հարցումներին:
  • Պլանավորել, մշակել և իրագործել հանրային կապերի գործողություններ:
  • Պատշաճ կերպով հաղորդել հանրային կապերի նպատակների, ծրագրերի և արդյունքների մասին:
  • Ապահովել և ուսումնասիրել կազմակերպությանը վերաբերող բոլոր նյութերի լրաքաղը:
  • Տեղեկություն հավաքել այլ կազմակերպությունների վերաբերյալ և ստեղծել կոնտակտային տեղեկատվական բազա:
  • Ապահովել կազմակերպության պաշտոնական վեբ կայքի անխափան աշխատանքը և տեղեկատվության թարմացումը, ապահովվել սոցիալական կայքերում Խմբի էջերի թարմացումները:
  • Կազմակերպել միջոցառումներ:
  • Վերահսկել հանրային կապերի արտաքին ռեսուրսները` ռազմավարական ուղղորդում տրամադրելու միջոցով:
  • Բացահայտել նոր հնարավորություններ, հանրային կապերի կարիքներ պատասխանատվության ոլորտներին համապատասխան:
  • Ղեկավարել կազմակերպության հրապարակումների մշակումը և տարածումը:

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

  • Մասնագիտական կրթություն հաղորդակցման, հանրային կապերի կամ լրագրության ոլորտում;
  • Նվազագույնը երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հանրային կապերի կամ համապատասխան այլ ոլորտում:
  • Հայերեն և Անգլերեն գրավոր և բանավոր խոսքի տիրապետում;
  • Համակարգչային (MS Office, Graphic Design programs) և առցանց հաղորդակցման հմտություններ,
  • Joomla համակարգի տիրապետում;
  • Լուսանկարչության հիմունքների տիրապետում և լուսանկարելու հմտություններ:

Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (CV) մինչև 2017թ. սեպտեմբերի 25-ը, ժամը 18:00-ը: Ինքնակենսագրականը կարող են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով`  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։։

Հասցե` ք. Երևան, Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 98 606 393 հեռախոսահամարով և գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ հասցեին։

 

 

Հասարակական դիտորդների խմբի մասին։


Հասարակական դիտորդների խումբը գործում է 2004 թվականից։ Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել բոլոր քրեակատարողական հիմնարկներ եւ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը հասարակական վերահսկողության տակ պահել։ 
Խմբի գործունեության նպատակներն են՝ 
1) ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը քրեակատարողական ծառայության հիմնախնդիրները ներկայացնելը, 
2) քրեակատարողական ծառայությունում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված գործունեություն ծավալելը, 
3) քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում իրավիճակի վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը, 
4) քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում՝ դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, 
5) քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների, ինչպես նաև քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց հետ կապված այլ խնդիրների լուծմանը աջակցելը

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search