hun 28 u noy 23ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը վերահսկողության տակ պահելը քաղաքացիական հասարակության կարևոր գործառույթներից է: Փակ հաստատություններում պահվող անձինք առավել խոցելի են իրավունքների խախտումների տեսանկյունից, այդ իսկ պատճառով՝ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողության ապահովումը քաղաքացիական հասարակության առաջնահերթ խնդիրներից է:

Հասարակական դիտորդների խմբի գործունեությունը ուղղված է քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկմանը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավմանը, անհրաժեշտության դեպքում՝ քրեակատարողական օրենսդրության մեջ փոփոխություններով և լրացումներով հանդես գալուն: 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում ՔԿՀ-ներում բուժսպասարկման որակի և մատչելիության վերաբերյալ խնդիրները, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող ազատազրկված անձանց համար անհրաժեշտ պայմանների և միջավայրի առկայության կարևորությունը:
Դիտորդների Խմբի անդամների՝ «Նուբարաշեն» ՔԿՀ հերթական այցելության ժամանակ Դիտորդները հանդիպել են հացադուլի մեջ գտնվող Հ․Գ․-ին: Առանձնազրույցի ժամանակ Հ․ Գ․-ը հայտնել է, որ ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով չի կարող ինքնուրույն տեղաշարժվել և հոգալ իր կարիքները, օգտվում է անվասայլակից: Նա նաև պնդել է, որ որևէ բուժում չի ստանում: Հացադուլ հայտարարելուց հետո, հիվանդասենյակում մնացել է մենակ: Քանի որ տեղաշարժվելու համար օգտագործում է անվասայլակը, ապա իրեն դժվար է ինքնուրույն հոգալ իր կարիքները, իսկ ՔԿՀ սանհանգույցը հարմարեցված չէ սայլակով տեղաշարժվող անձանց կարիքներին:

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը (այսուհետ՝ Խումբ) 2016 թվականի հունվարի 22-ին հրատապ հաշվետվություն էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է բժիշկների ընդունելություն:

Խմբի անդամության թեկնածու կարող են առաջադրել ընդհանուր բժշկության ֆակուլտետի բակալավրիատը ավարտած անձիք:

2016 թ․ փետրվարի 25-ին դիտորդական խմբի անդամներ Ս. Գաբրիելյանը, Հ. Հարությունյանը և խմբի փորձագետ Ա. Սաքունցը կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ կալանավոր Վարդգես Գասպարիի պահման պայմանների և անվտանգության երաշխիքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով: Այցելության ժամանակ Վարդգես Գասպարին գտնվում էր 06-րդ խցում, որտեղ պահվում է նաև Գևորգ Սաֆարյանը։ 
Հիշեցնենք, որ նախօրեին խումբը այցելել էր Վ. Գասպարիին։ Վերջինս տեղեկություն էր տարածել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր հանդեպ դրսևորված բռնության և ճնշումների վերաբերյալ:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search