ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն:
1. Դիմորդ կարող է լինել հայերենին տիրապետող 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։ Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:
2. Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով.
2.1. դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2.2. դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
2.3. հանրային ծառայող է:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԱՅՏԸ և ներկայացնել հայտին կից փաստաթղթերը՝
- Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն),
- Մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթուղթ,
- Կազմակերպության կողմից տրված երաշխավորագիրը և կանոնադրությունը (պատճենը), ինքնակենսագրությունը,
- Սույն հայտարարության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀԱՅՏԸ և կից փաստաթղթերը Խմբին ներկայացնել մինչև 2022թ. հունիսի 15-ը (հայտերի ընդունման վերջնաժամկետ), յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-13:00 և/կամ 14:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում: