Դիտորդների Խմբին արգելել են հանդիպել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին

hul 1Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն 2017 թվականի հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամները ենթարկվել են ֆիզիկական բռնության։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը արագ արձագանքմամբ այց է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ հանդիպելու համար անում «Սասնա ծռեր» խմբի անդամներին։ 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սակայն արգելել են հանդիպել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։ Սահմանափակումը կրկին մեկնաբանվել է այն փաստարկով, որ առկա է կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ քննիչի որոշումը, իսկ պահման պայմանների և անձի նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ իրավիճակը ստուգելու նպատակով հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների կողմից խուց մտնելը հավասարազոր է տեսակցության: Դիտորդական Խմբի անդամները ծանոթացել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անձնական զննությունների գրանցամատյանին, որտեղ համապատասխան նշում է եղել այն մասին, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներ՝ Արեգ Կյուրեղյանը, Արայիկ Խանդոյանը և Սմբատ Բարսեղյանը 2017 թվականի հունիսի 28-ին  ՔԿՀ-ը մուտք գործելու ժամանակ ունեցել են մարմնական վնասվածքներ, որոնք արձանագրվել են վերը նշված մատյանում։

Արդյունքում դիտորդները հնարավորություն չեն ունեցել համեմատելու գրանցամատյանում գրանցված վնասվածքները կալանավորների մարմնի վրա առկա վնասվածքների հետ, քանի որ վերջիններիս հետ հանդիպելու հնարավորություն չեն ունեցել։

Հիշեցնենք, որ Խմբի լիազորությունների սահմանափակումը չի բխում իրավական որոշակիության սկզբունքից և կրում է կամայական բնույթ։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search