ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն:
1. Դիմորդ կարող է լինել հայերենին տիրապետող 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։ Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:
2. Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով.
2.1. դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2.2. դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
2.3. հանրային ծառայող է:
Ավելին …
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) հայտարարում է բաց մրցույթ հաղորդակցության և հանրության հետ կապերի (PR) մասնագետի թափուր հաստիքի համար։
Աշխատանքի սկիզբը 2021թ. օգոստոս 1-ն է:
Հաղորդակցության և հանրության հետ կապերի մասնագետը պետք է կազմի Խմբի համար անհրաժեշտ հանրային պատկերը և այն ներկայացնի բոլոր շահագրգիռ անձանց, ապահովի Խմբի գործունեության վերաբերյալ լուսաբանումը լրատվամիջոցներում:
Ավելին …
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների ընդունելություն:
1. Դիմորդ կարող է լինել հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, բարձրագույն կրթություն և ՀՀ քաղաքացիություն ունեցող, հասարակական կազմակերպության այն ներկայացուցիչը, ով ունի քրեակատարողական ոլորտի 2 կամ ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին 5 տարիների ընթացքում: Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:
Ավելին …
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ), Խմբի աշխատանքներին մասնակցելու և օժանդակելու նպատակով, հայտարարում է փորձնակների ներգրավման մրցույթ՝ 6 ամսից մինչև մեկ տարի ժամկետով:
1. Դիմորդ կարող է լինել հայերենին տիրապետող, 22 տարին լրացած, բարձրագույն կրթություն և ՀՀ քաղաքացիություն ունեցող, հասարակական կազմակերպության այն ներկայացուցիչը, ով ունի քրեակատարողական ոլորտի մեկ կամ ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին երեք տարիների ընթացքում: Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց: