2019թ. ապրիլի 2-ին տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հերթական նիստը:
Նիստին մասնակցում էին Դիտորդների խմբի քարտուղար Դավիթ Սիմոնյանը, անդամներ Արայիկ Զալյանը, Օֆելյա Զալյանը, Հայկ Հակոբյանը, Նարե Հովհաննիսյանը, Սերգեյ Գաբրիելյանը, Սուբեն Սարգսյանը, Զառա Հովհաննիսյանը, Հասմիկ Հարությունյանը, Անահիտ Հարությունյանը, Արա Ղարագյոզյանը և Ռոբերտ Ռևազյանը: Փորձագետներից ներկա էին Լուիզա Վարդանյանը և Նարինե Շելելենկյանը:
Դիտորդները քննարկել են 2019թ. պլանային այցերի, 2018թ. տարեկան հաշվետվության, նոր դիմորդների ընտրության և մի շարք այլ ընթացիկ հարցեր: