2019 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Դիտորդների խմբի նիստը: Ներկա էին խմբի քարտուղար Դավիթ Սիմոնյանը, անդամներ Հասմիկ Հարությունյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Նարե Հովհաննիսյանը, Անահիտ Մկրտչյանը, Օֆելյա Զալյանը, Ռոբերտ Ռևազյանը, փորձագետներ Արթուր Սաքունցը և Լուիզա Վարդանյանը: Տեսազանգով նիստին մասնակցում էին խմբի անդամներ Սերգեյ Գաբրիելյանը, Արա Ղարագյոզյանը, Ռուբեն Սարգսյանը, Հայկ Հակոբյանը և Արայիկ Զալյանը:
Օրակարգում քննարկվեցին խմբին դիմած նոր փորձագետների ընտրության և խմբի ընթացիկ գործունեության այլ հարցեր: Նիստի ժամանակ խմբի նախագահ վերընտրվեց Հասմիկ Հարությունյանը: