ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն ուսումնասիրել է քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերն ու ազատազրկված անձանց հետ այդ ուղղությամբ տարվող մասնագիտական աշխատանքները:
Հետազոտության համար ընտրվել են երկու քրեակատարողական հիմնարկ՝ «Արմավիր» և «Նուբարաշեն», քանի որ ինքնավնասման դեպքերն առավել հաճախ գրանցվում են վերը նշված հիմնարկներում։ Խմբի հոգեբանների կողմից կազմակերպվել են 1-ական այցեր նշված հիմնարկներ։
Հետազոտությանը կարող եք ծանոթանալ կից հղումով՝ «Ինքնավնասում կատարած ազատազրկված անձանց հետ կատարվող աշխատանքների առանձնահատկությունները»: