Կից կարող եք ներբեռնել Չծխող դատապարտյալների և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ սահմանելու մասին հրամանը
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ անազատության մեջ գտնվող անձանց պահման վայրեր այցելությունների վերաբերյալ 2014 թվականի միջանկյալ զեկույցում նշված թերությունները վերացնելու նպատակով, ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին և 3-րդ կետերով հանձնարարում եմ՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի պետերին`
1. Խցերում տեղաբաշխումները կատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածների պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը:
Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ
Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հեռ․ + (37498) 606 393
Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com