
Սույ հաշվետվությունը ներկայացնում է ՀՀ ԱՆ քրեաատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի 2017 թվականի գործունեության արդյունքները:
Հաշվետվության մեջ ներկայացված տեղեկատվությունը, փաստերն ու բարձրացված հարցերը արդյունք են վերահսկողության ընթացքում վեր հանած տվյալների, ներպետական օրենսդրական կարգավորումների և համապատասխան միջազգային չափանիշների համեմատական վերլուծության:
Կից կարող եք ծանոթանալ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի 2017 թվականի գործունեության տարեկան հաշվետվությանը։

Սույն հաշվետվության մեջ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողությունիրականացնող հասարակական դիտորդների խմբի 2016 թվականի մշտադիտարկման արդյունքները։
Հաշվետվության մեջ 2016 թ.-ի ընթացքում ՔՀԿ-ներում արձանագրված փաստերը ներկայացված և վերլուծված են ներպետական իրավական նորմերի, միջազգային չափանիշներիև ՀՀ միջազգային պարտավորությունների համատեքստում։
Կից կարող եք ծանոթանալ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի 2016 թվականի գործունեության տարեկան հաշվետվությանը։
Ամփոփելով քրեակատարողական հիմնարկներում 2014-2015 թվականներին իրականացրած դիտարկումները՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը արձանագրել է, որ համակարգում շարունակում են լուրջ խնդիր մնալ հետխորհրդային տարիներին ձևավորված քրեական ենթամշակույթը, բուժսպասարկման հասանելիությունը և որակը, տրամադրվող սննդի որակը ևօգտակարությունը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերովանկախ հանձնաժողովների (Անկախ հանձնաժողովի) գործունեության անարդյունավետությունը, ինչպես նաև՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրականակտերի անկատարությունը:
Կից կարող եք ծանոթանալ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2014-2015 թվականների գործունեության տարեկան հաշվետվությանը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խումբը 2013 թվականին քրեակատարողական հիմնարկներում իրականացրել է մոնիթորինգ՝ այնտեղ տիրող միջանձնային հարաբերությունների, կոռուպցիոն դրսևորումների, խոցելի խմբերի, բժշկական ծառայության և այլ հարցերի վերաբերյալ:
Ուսումնասիրության նպատակն է եղել վերհանել ոլորտում առկա թերություններն ու խնդիրները և ներկայացնել առաջարկություններ՝ բարեփոխումներ իրականացնելու համար:
Կից կարող եք ծանոթանալ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի 2013 թվականի գործունեության տարեկան հաշվետվությանը։
Հաշվետվությունը պատրաստել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խումբը 2011 և 2012 թվականներին իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ Ուսումնասիրվել են ազատազրկվածների (կալանավորված անձինք և դատապարտյալներ)ազատազրկվածների (կալանավորված անձինք և դատապարտյալներ) դիմում-μողոքների քննարկման արդյունավետությունը, հատուկ միջոցների, զենքի, կարգապահական տույժերի կիրառման պրակտիկան, պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու պրակտիկան, քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայության վիճակը:
Կից կարող եք ծանոթանալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի 2011-2012 թվականների գործունեության տարեկան հաշվետվությանը։