2018թ․-ի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ հայտնաբերվել է 2135 բջջային հեռախոս, 2018 կտրող ծակող իրեր, 729․500 ՀՀ դրամ, 3100 ԱՄՆ դոլար, 730 ռուբլի, որի արդյունքում իրականացվել է 66 ծառայողական քննություն։
Իրականացված ծառայողական քննությունների 1 քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ ծառայությունից ազատում տեսակը։
ՀՀ ԱՆ ՔԿՀ ներքին կանոնակարգով սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար 2018թ. կարգապահական տույժի է ենթարկվել 2177 անձ, որոնցից 895-ը ստացել են նկատողություն, 377-ը` խիստ նկատողություն, իսկ 905 հոգի տեղափոխվել է պատժախուց։
2018թ․ ընթացքում կալանավորված և դատապարտված անձանց նկատմամբ տույժերի կիրառման վերաբերյալ բողոքարկվել է ընդամենը 3 որոշում, որից 1-ը դատական կարգով և 2-ը՝ վերադասության, 1-ը գտնվում է դատարանի վարույթում, 2-ը բավարարվել է։
Ավելին …
2018թ. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է ինքնավնասման 612 դեպք։
Հաշվետու տարում 2016թ․ համեմատությամբ ինքնավնասման դեպքերը նվազել են 267-ով, իսկ 2017թ․ համեմատությամբ՝ ավելացել 5-ով։
Այսպես, 2016թ․ Հայաստանի բանտերում գրանցվել է ինքնավնասման 879 դեպք, որից կանխվել է 135-ը։ Նշված ժամանակահատվածում շուրջ 250 ինքնավնասման դեպքերը կատարվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 2 դատապարտյալի կողմից։ Իսկ 2017թ. արձանագրված ինքնավնասման դեպքերի թիվը 607 է, որից կանխվել է 190-ը։
Ավելին …
2009 թ.-ին Արա Ղարագյոզյանն ավարտել է Գյումրիի «Պրոգրես» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2015 թ.-ից ՀՀ Փաստաբանական պալատի անդամ է։
Արա Ղարագյոզյանը ակտիվ ներգրավվածություն ունի մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունում։ Մասնակցել է տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված մարդու իրավունքների խնդիրներին առնչվող բազմաթիվ դասընթացների: 2016 թ.-ի հունվարի 21-24-ը մասնակցել է Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի բժշկական փաստաթղթավորման մասին Ստամբուլյան արձանագրությանը նվիրված խորացված դասընթացին:
«Ընդդեմ իրավական կամայականության» հկ–ի կողմից 2015 թ.-ին որպես փորձագետ, իսկ 2016 թ.-ից՝ որպես անդամ ընդգրկվել է ՀՀ ԱՆ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբում:

Օֆելյա Զալյանը 2013 թ-ին ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) Իրավաբանական ֆակուլտետը:
2013 թ-ին ավարտել է Լեհաստանի մարդու իրավունքների պաշտպանության հելսինկյան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների բարձրագույն դպրոց»-ը: 2003 թ.-ին ավարտել է Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը՝ տնտեսագետ-հաշվապահ մասնագիտեցմամբ:
Օֆելյա Զալյանը 2012 թվականի մայիսից մինչ օրս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգողն է։
2009թ.-ից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ է՝ ներկայացված «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի կողմից:

«Ընդդեմ իրավական կամայականության» /ԸԻԿ/ հասարակական կազմակերպությունը աշխատում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում:
Կազմակերպության առաքելությունն է նպաստել միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների տարածմանը, հեռավոր համայնքների սոցիալ-տնտեսական և քաղաքացիական զարգացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, Հայաստանում ժողովրդավարական ավանդույթների հաստատմանը:
Ավելին …