«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը
- Պարո՛ն Ռևազյան, սեպտեմբերի 5-ին առանձին քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ: Տեղեկություն կա, որ դրանք կապված են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի նախագծի դեմ, որը Կառավարությունն ընդունեց վերջերս: Ի՞նչ մանրամասներ կհաղորդեք:
- Հիմա որևէ տեղեկություն չեմ կարող հաղորդել, քանի որ ուսումնասիրություններ ենք իրականացնում: Կարգի համաձայն՝ ճիշտ չէ հիմա ինչ-որ տեղեկություն հրապարակելը: Բայց մոտավոր հասկանում ենք, թե ինչի՛ հետ է կապված եղել խնդիրը:
- Ճի՞շտ են տեղեկությունները, որ ընդվզումը կապված է օրենսդրության փոփոխության հետ:
Ավելին …
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախաձեռնությամբ 2019թ. օգոստոսի 28-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ քննարկում:
Բանախոսներն էին ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Վահե Հարությունյանը, Դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանը:
Ավելին …
Քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող փոփոխությունները իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի համար անհասկանալի նպատակ են հետապնդում:
«Այս տարիներին լինելով քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի արդեն նախկին պետ Խաչատուր Հարությունյանի մասին կարող եմ ասել՝ տեսել եմ միայն պրոֆեսիոնալիզմ, պրոֆեսիոնալ մասնագետ էր, նրա մոտեցումը միշտ եղել է հնարավորինս մեզ համար ընդունելի: Վատ տպավորություն չի թողել նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ պետը:
Պաշտոնանկությունների նպատակը հասկանալի չէ:
Ավելին …
2019թ. հուլիսի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «Մահվան դեպքեր բանտերում․ բուժսպասարկման հասանելիության խնդիրները ՔԿՀ-ներում» թեմայով քննարկում:
Քննարկման բանախոսներից էին նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը և Դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:
Քննարկման տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ «Մահվան դեպքեր բանտերում․ բուժսպասարկման հասանելիության խնդիրները ՔԿՀ-ներում»:
Քննարկմանը անդրադարձել է նաև մամուլը՝
Ավելին …
Ազատություն ռադիոկայան-ի «Օրենքի ուժով» հաղորդման շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը անդրադարձել է Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտներին, ինչպես նաև և ՀՀ կառավարության 825-Ն որոշման հետ կապված խնդիրներին:
Մանրամասները կարող եք դիտել հետևյալ հղումով՝ «Օրենքի ուժով»․ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ չարձակեցին․ ինչո՞ւ»: