«Նախագիծը մի քայլ առաջ է, սակայն եթե պայքարը համալիր բնույթ չկրի, միայն օրենսդրական մակարդակում փոփոխությունները արդյունք չեն տա»։
«Այն միջադեպերը, որոնք տեղի ունեցան, մասամբ սպասելի էր, որովհետև ցանկացած գործընթաց, որի ընթացքում փորձում ես մաքրել արատավոր, համակարգային բնույթ կրող որոշակի երևույթները, անցնելու է լուրջ խնդիրներով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն՝ անդրադառնալով օրերս Հայաստանի մի շարք քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին:
Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ նախագիծը մի քայլ առաջ է, սակայն եթե պայքարը համալիր բնույթ չկրի, այսինքն օրենսդրականը չուղեկցվի պրակտիկ շատ կոնկրետ քայլերի հետ, ապա մտահոգություն կա, որ միայն օրենսդրական մակարդակում փոփոխությունները չեն տա այն արդյունքը, որը որպես նպատակ հետապնդվում է:
Ավելին …
2019 թվականի սեպտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «Ինքնասպանության դեպքերը ՔԿՀ-ներում և բանակում․ պատճառներ» թեմայով քննարկում։
Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:
Քննարկման տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ «Ինքնասպանության դեպքերը ՔԿՀ-ներում և բանակում․ պատճառներ»:
Ավելին …
Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ սեպտեմբերի 10-ին Գյումրիում կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Մահացության դեպքերը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։
Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը: Քննարկման տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ «Մահացության դեպքերը քրեակատարողական հիմնարկներում»:
Ավելին …
Քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը լարված է․ դատապարտյալները բունտ են անում ի աջակցություն «զոն նայողների»
Դիտորդների խմբի փորձագետ Արթուր Սաքունցի դիտարկումները կարող եք լսել 3:55 րոպեից՝ կից հղումով:
Ավելին …
Forrights.am-ին հասած տեղեկություններով՝ քրեակատարողական որոշ հիմնարկներում տեղի ունեցած վերջին բունտի պատճառը եղել է ՔԿՀ-ներում մեկնարկած քրեական բարքերի դեմ պայքարը, որը սկսվել է «զոն նայողներին» իրենց արտոնյալ խցերից տեղափոխելով ու այդպիսով «հեղինակազրկելով»: Տարիներ շարունակ հարմարավետ պայմաններում ՔԿՀ-ներում ապրող «զոն նայողները» ընդդիմացել են վարչակազմի այդ քայլին:
Դրա արդյունքում, օրինակ, «Արմավիր» ՔԿՀ-ի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ մասնաշենքերի «զոն նայողներին» տեղափոխել են պատժախուց, այնտեղից նրանց «Գորիս» ՔԿՀ տեղափոխելու համար: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նույնպես իր խցից հանել են «զոն նայողին», որն էլ, սկսել է գոռգոռալ, դռներին հարվածել ու ապստամբություն է բարձրացրել բանտում: Տեղեկությունը տարածվել է մյուս ՔԿՀ-ներ, որոնցում նույնպես դժգոհության ալիք ու բունտ է բարձրացել:
Որոշ տեղեկություններով՝ բանտերում ապստամբությունների հեղինակներն ու ակտիվ մասնակիցները այժմ պատժախցերում են, թեև պաշտոնական տեղեկատվություն չկա այդ մասին:
Ավելին …