«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ով նաև ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ է, մեզ հետ զրույցում ասաց, որ դատապարտյալներից հաճախ են դժգոհություններ ստանում:
«Դատապարտյալներին հարցնում ենք՝ ինչո՞ւ խրախուսանք չունեք, նշում են, որ հիմնարկը որևէ պատճառ չունի մեզ խրախուսանքի ներկայացնելու համար: Ասում են՝ ինչի՞ համար պիտի խրախուսանք տան, որ պարապ, առավոտից երեկո խցում նստա՞ծ ենք»,-ասում է Ն. Հովհաննիսյանը:
Իրավապաշտպանի խոսքերով՝ ազատազրկված անձանց զբաղվածությամբ չապահովելը պատճառ է դառնում, որպեսզի նրանց դրական բնութագրելու կամ խրախուսանքի արժանացնելու պատճառ չունենա:
«Մյուս կողմից տեսնում ենք, որ միտումը պատժողական քաղաքականությանն է տանում, որովհետև անձին ավելի շատ հակված են ենթարկելու տույժի, քան խրախուսելու: Դա շատ պարզ երևում է նաև վիճակագրության մեջ»,-հավելում է Նարե Հովհաննիսյանը:
Աղբյուրը՝ hetq.am
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը գտնում է, որ միայն հոգեբանական աջակցության պարագայում դատապարտված անձը չի կարող տանել ուղղման ամբողջ աշխատանքը։ Այս մասին նա ասաց քրեակատարողական հիմնարկներում հոգեբանների և դատապարտված անձանց թվի անհամապատասխանության վերաբերյալ «Հետք»-ի կազամկերպած քննարկման ժամանակ։
«Միայն հոգեբանական ծառայությունը չէ, որ իր վրա կարող է վերցնել այդ ամբողջ ծանրությունը։ Անձը որ գալիս է ՔԿՀ, կրում է մեր հասարակության բոլոր խնդիրները խտացված, բոլոր այն բացերը, որոնք պետությունն իր հանդեպ չի կատարել՝ սկսած կրթական խնդիրներից»,- նկատեց Զարուհի Հովհաննիսյանը։
Ավելին …
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում զբաղվածություն չապահովելն ամենալուրջ բացթողումներից է:
«Եթե հասուն տղամարդիկ երկար ժամանակով պարապության են մատնված, դա առաջացնում է վատ հետևանքներ և հենց իրենց համար, և վարչակազմի և հետագայում ազատության մեջ հայտնվելով՝ ընտանիքների ու շրջապատող մարդկանց համար: Պարապ մարդն ավելի շատ է հակված ունենալ կպչուն մտքեր, իսկ դրանք կարող են ունենալ ավելի շատ քրեածին հակումներ: Ինչքան պարապ են լինում, այնքան մեծ է լինում նոր հանցագործություն կատարելու հավանականությունը»,- ասում է Հասմիկ Հարությունյանը:
Ավելին …
ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը «Ռադիոլուրի» խնդրանքով անդրադարձել է անազատության մեջ գտնվող անձանց տրամադրվող նախկին եւ ներկա սննդակարգին:
«Շատ ենք խոսել, որ ՔԿՀ-ում տրամադրվող սնունդը այդքան էլ լավ որակի չէ: Օրինակ՝ ՔԿՀ կա, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր նույն սնունդն են տվել. շոգեխաշած թթու, ինչը հարուցել է նրանց դժգոհությունը: Բողոքներ ստացել ենք անազատության մեջ գտնվողներից, որ սննդից չեն կարողացել օգտվել, քանի որ ախորժելի չի եղել, այրոցքներ են ունեցել, շատ դեպքերում տնից են ստացել սնունդը: Նաեւ հիմնարկներում տրամադրվող սնունդը կախված է եղել պատասխանատուների բարեխղճությունից։ Տեղեր կան, որ սնունդը համեմատական մյուսների որակով է եղել, տեղեր կան՝ հակառակը»:
Ավելին …
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր՝ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով քննարկում: Վերջինին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքում փոխնախարար Գալյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին միջոցառման կազմակերպման համար՝ նշելով, որ նման հանդիպումները յուրատեսակ հարթակ են առկա խնդիրների վերհանման և լուծումների առաջադրման համար:
Ավելին …