«Խաղի կանոններ» հաղորդաշարը անդրադարձել է փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրներին։
Հաղորդման ընթացքում Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը խոսել է քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին։
Քննարկման տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ «Խաղի կանոններ» 29.11.201929.11.2019:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժիշկները զրկվել են արտոնություններից։
Թեմայի քննարկմանը մասնակցել է նաև Դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:
Տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ «ՔԿՀ-ներում աշխատող բժիշկները, սոցիալական երաշխիքները»:
2019 թվականի նոյեմբերի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Խոշտանգումները՝ ուժային կառույցներում․ ի՞նչ ակնկալիք ունի հանրությունը հետհեղափոխական Հայաստանի իրավապահ համակարգից» թեմայով քննարկում։
Բանախոսներից էր նաև Դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:
Քննարկման տեսանյուէը հասանելի հետևյալ հղումով՝ «Խոշտանգումները՝ ուժային կառույցներում․ ի՞նչ ակնկալիք ունի հանրությունը հետհեղափոխական Հայաստանի իրավապահ համակարգից»:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ ազատազրկվածների զբաղվածության հարցը պետք է քննարկել քրեական ենթամշակույթի առկայության ենթատեքստում։
«Պետությունը չի օգտագործում ազատազրկման ժամանակահատվածը, որպեսզի ապահովի դատապարտյալների զբաղվածությունը, նրանց մասնագիտական հմտությունները զարգացնի, բնականաբար, այդ անձինք պետք է իրենց ազատ ժամանակն ինչ-որ ձևով լրացնեն, և այս դեպքում պարարտ հող է ստեղծվում քրեական ենթամշակույթի մեջ ներգրավվելու համար»,-նշում է Նարե Հովհաննիսյանը։
Աղբյուրը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ
ՔԿՀ–ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները վերջին նման դեպքն արձանագրել են «Հրազդան» ՔԿՀ–ում։ Այցելության պահին հանձնուքների ստուգման սարքը չի աշխատել, և հանձնուքները ստուգվել են ձեռքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։ «Մեր վերջին այցերի ընթացքում բացահայտել էինք այդ խնդիրը «Հրազդան» ՔԿՀ–ում։ Գրավոր դիմել էինք իրենց և հույս ունենք, որ ըստ պատասխանի, թե քայլեր են ձեռնարկվում, համապատասխան արդյունքն էլ կլինի։ Ճիշտ է` սա կոնկրետ մի ՔԿՀ–ի պարագայում էր, բայց եթե բոլորը գնանք, ստուգենք, չեմ բացառում, որ ամեն տեղ կարող են խնդիրներ լինել»,– ասաց Հարությունյանը։
Ամբողջական հոդվածը հասանելի է հետևյալ հղումով՝ «Իրավիճակ է փոխվել. ՔԿՀ աշխատակիցներն այլևս չեն բացի դատապարտյալների հանձնուքները»: