ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում Դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը Forrighst-ի հետ զրույցում ասաց, որ ահազանգ կամ այլ ինֆորմացիա, ոչ հարազատներից, ոչ էլ կալանավորից չեն ստացել, և քանի որ քաղաքացիական հիվանդանոցում է գտնվել անձը, ուստի Դիտորդական խմբի վերահսկողության տակ չէ։
«Եթե ամեն դեպքի պատճառները համալիր ձևով վեր չեն հանվում, ապա մենք միշտ ունենալու ենք այն ցավալի կանխավարկածը, որ նման դեպքեր կրկնվելու են, ինչը և պրակտիկայում լինում է»,-նշեց Դիտորդների խմբի նախագահը՝ հավելելով` «Ինչքան էլ փոփոխություններ եղան, ՊՈԱԿ ձևավորեցին, փորձում են բարելավել մակարդակը, բայց միևնույն է՝ ՔԿՀ-ներում բուժսպասարկման վիճակը խնդրահարույց է»։
Աղբյուրը՝ «Կրկին դատապարտյալ է մահացել»։
«Անձը մտնում է փակ հաստատություն, լրիվ նոր աշխարհ, նոր միջավայր ու բարքեր, տանելով իր հետ իր անձնական խնդիրներն ու հանցանքից հետո ձևավորված հոգեբանական վիճակը: Սրան գումարվում է նաև ՔԿՀ-ի ներքին հարաբերություններից, որոնք անձին դնում են ծանր վիճակում, ու քանի որ հենց առաջին օրվանից վեր չեն հանվում այն խնդիրները,, ունենում ենք ինքնավնասումների ու ինքնասպանությունների դեպքեր»,- Forrights-ի հետ զրույցում ասում է ՔԿՀ-ներում դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։
Մանրամասները՝ «Ինքնասպանություն, հիմնական «գործիքը»՝ սավան․ մահվան դեպքերը ՔԿՀ-ներում 2019 թվականին»:
«Հետքը» ուսումնասիրել է 2010-2019 թթ. քրեակատարողական հիմնարկներից և ազատազրկվածներին պահելու վայրերից փախուստ և փախուստի փորձ կատարած անձանց դատական գործերը, վեր հանել փախուստի պատճառները, նպատակը, միջոցը, ինչպես նաև փախուստ կատարելու վայրը և գրանցված ժամը։
«Փախուստներն ազատազրկման վայրերից՝ ինչո՞ւ և ինչպե՞ս». քննարկմանը մասնակցել է նաև Դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:
Քննարկման տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ «Փախուստներն ազատազրկման վայրերից՝ ինչո՞ւ և ինչպե՞ս»:
«Հետք»-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների շենքային և դատապարտյալների պահման պայմանների վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել:
2019 թվականի դեկտեմբերի 24-ին կազմակերպվել է «Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները» թեմայով քննարկում, որին մասնակցել է նաև Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը:
Քննարկման տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ «Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները»:
«Խաղի կանոններ» հաղորդման հյուրն էր Դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը։ Բանախոսները քննարկել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի թեման:
Քննարկման տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ «Խաղի կանոններ». 13.12.2019թ.: