Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, հայտնելով, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող, նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում, Դատախազությունը սկսում է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն։
Ինչպես Forrights-ի հետ զրույցում նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, երեկվա դրությամբ Դատախազության նախաձեռնությամբ արդեն իսկ փոփոխվել է 15 հոգու խափանման միջոցը․ «Դրանք հիմնականում ծանր կամ համակցված մի քանի, կամ խրոնիկ բնույթ ունեցող հիվանդություններով տառապող անձինք են, որոնք տառապում են «ծնոտի oստեոմիելիտ, օստեոնեկրոզ», տուբերկուլյոզ հիվանդություններով կամ ՄԻԱՎ վարակակիրներ են, որոնք ունեն 2-ից 4-րդ կլինիկական փուլի իմունային անբավարարություն և այլն»,- նշում է Աբրահամյանը։
Ավելին …
ՔԿՀ-ներում պահվող անձնանց արտաքին աշխարհի հետ կապը պետք ապահովվի․ Արթուր Սաքունց
Տեսանյութը կարող եք դիտել կից հղումով:
Մեր դիտարկումը ցույց տվեց, որ ՔԿՀ-երը պատրաստ չեն կորոնավիրուսի տարածումը կանխելուն․ Հասմիկ Հարությունյան:
Տեսանյութը կարող եք դիտել կից հղումով:
Եթե համաճարակը ներս թափանցեց ուրեմն վերջ, ամբողջ ՔԿՀ-ն պետք է մեկուսացնել․ Ռոբերտ Ռևազյան
Տեսանյութը կարող եք դիտել կից հղումով:
«Մթնոլորտ, որ կա ռիսկ, չնկատեցինք, պահվածքը, ապահովվածությունը, լրջությունը չէր զգացվում»,- «Մեդիա կենտրոնի» կողմից տեսակապի միջոցով կազմակերպված «ՔԿՀ-ները պատրաստ չէի՞ն կորոնավիրուսի տարածմանը. դիտորդական խումբն ու նախարարությունը հակասում են միմյանց» թեմայով քննարկմանը, անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում արտակարգ դրության օրերին գրանցված իրավիճակին, այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նա կարևորեց արտակարգ դրության պայմաններում կառավարումը և ասաց. «Արտակարգ դրության օրերին, պարզ է, որ քրեակատարողական հիմնարկներում տեսակցություններն արգելվեցին: Բայց դրանք պետք է այլ ձևով փոխարինվեին՝ օրինակ՝ տեսակապով ապահովվեին: Սակայն մենք նման ուղերձ չստացանք քրեակատարողական հիմնարկների ղեկավարներից: Դրա համար գոնե արդարադատության նախարարության կողմից համապատասխան իրավական ակտը, հրահանգը պետք է լիներ: Վարակի ներթափանցումը կանխելու համար այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքի բնույթով պետք է շփվեն արդեն մեկուսացած անձանց հետ, ապահովված պիտի լինեն անվտանգության բոլոր միջոցներով: Ես պնդում եմ, որ նման միջոցներով ապահովված չեն, խոսքը վերաբերում է նաև բժիշկների արտահագուստին: Գիտեմ, որ ռեսուրսների սղություն կա, բայց հատկապես այն քրեակատարողական հիմնարկներում, որտեղ կա առողջական ֆոն և բժշկական անձնակազմը՝ չորս- հինգ հոգի են, գոնե կարելի էր ապահովել»:
Ավելին …