Բանտերում շարունակվում են «բռնության դեպքերը», մտահոգված են իրավապաշտպանները։ Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական խումբը հայտարարում է, որ անցած ամիս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ունեցել, թե պատժախցերից մեկում արգելված իրեր կան, խուզարկելու նպատակով մտել ու 11 հոգով ծեծի են ենթարկել այնտեղ պահվող երկու ազատազրկվածի։
Խմբի անդամներից Արա Ղարագյոզյանն ասում է՝ Արդարադատության նախարարությունը չպետք է տեղի ունեցածը որպես քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարի շրջանակներում դիտարկի և բռնությունն արդարացնի. - «Մենք մի շարք հարցադրումներ էինք ուղարկել արդարադատության նախարարին հրատապ հաշվետվությամբ, օրինակ, թե ինչ հակաօրինական գործողություններ են կատարվել, նկարագրեն հակաօրինական գործողությունները, անհրաժեշտությունն ինչից է եղել, որ 12 կամ 11 աշխատակից պետք է այդ գործողությունը կատարեր»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ «Դիտորդները բարձրաձայնում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնության դեպքի մասին»:
«Գոյություն ունեն մարմնական վնասվածքներ, որոնք զուտ մահճակալից ընկելով կամ սայթաքելով չեն առաջանում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան քրեակատարողական ծառայողների կողմից դատապարտյալի ծեծի ենթարկվելու դեպքին՝ հայտարարեց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ դիմակավորված անձինք ներխուժել են ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի խուց և բռնություն գործադրել դատապարտյալների նկատմամբ։ Նույն օրը՝ օգոստոսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և այդ դեպքի շուրջ առանձնազրույց ունեցել երեք ազատազրկվածի հետ, որից մեկը դեպքի վերաբերյալ գրավոր նամակ է ուղղել ՄԻՊ-ին։
Ավելին …
«Երեկ ստացել ենք Արդարադատության նախարարությանը (ԱՆ) դեռևս օգոստոսի 25-ին ուղարկած մեր հրատապ հարցման պատասխանը, ինչին կանդրադառնամ: Օգոստոսի 24-ին համացանցում տարածվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն, և դիտորդական խումբն անմիջապես մեկնեց նշված հիմնարկ, և այն, ինչ մենք արձանագրել էինք այցից հետո՝ ունենալով առանձնազրույցներ ազատազրկված անձանց հետ, պարզ դարձավ, որ դեռևս օգոստոսի 23-ին՝ վաղ առավոտյան, տեղի է ունեցել չնախատեսված այցելություն Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) օպերների կողմից, ովքեր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 4-րդ խցում կարծես թե հայտնաբերել են անլար ականջակալ, ինչից հետո մեկ ժամ անց տարբեր պատճառաբանություններով կրկին այցելություն է իրականացվել «Նուբարաշեն» ՔԿՀ 12 օպերների կողմից, ինչից հետո կիրառվել է ֆիզիկական ուժ, ըստ պաշտոնական պարզաբանման՝ ազատազրկված անձանց կողմից դիմադրություն ցույց տալու արդյունքում»,- «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ՝ քրեական ենթամշակույթի միջոցո՞վ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը:
Ավելին …
«Մեր առաքելությունն իրականացնելու 7-8 տարիների ընթացքում անձամբ ես և իմ գործընկերները նմանատիպ դեպք չէիք տեսել, որ ազատազրկվածներն այդ վիճակում լինեին։ Մեր այցի ընթացքում միջադեպի առնչությամբ արձանագրել ենք կոպտագույն խախտումներ»,- անդրադառնալով օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած բռություններին՝ արձանագրում է ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի առավոտյան ՔԿՀ աշխատակիցներից մի քանիսը մտել են պատժախուց և փնտրել արգելված իրեր։ Չգտնելով դրանցից ոչ մեկը, վերցրել են թուլատրելի համարվող նվագարկիչն ու դուրս եկել խցից։ Մի քանի րոպե անց, սակայն, վերադասներից մեկն է մտել և կտրուկ տոնով սպառնացել՝ էս ինչեր եք ձեզ թույլ տալիս, հեսա ձեր հալը կտենաք։ Րոպեներ անց պատժախուց են ներխուժել դիմակավոր անձիք և առանց որևէ բառ ասելու սկսել են դաժան ծեծի ենթարկել այնտեղ գտնվող երեք դատապարտյալ։ Նրանցից մեկին էլեկտրահարել են։
Ավելին …
«Նուբարաշենի» բանտախցում երկու ազատազրկվածների վրա արձանագրել ենք մարմնական վնասվածքներ:
Դիտորդների խումբը նախօրեի դեպքի առթիվ հրատապ գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը և Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Միայն նախարարության պաշտոնական մեկնաբանությունը ստանալուց հետո Խումբը կներկայացնի այցի մանրամասները։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ «Նուբարաշենի» բանտախցում երկու ազատազրկվածների վրա արձանագրվել են մարմնական վնասվածքներ»: