2016 թվականի հունվարի 21-ին երեկոյան 22:00 սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) ահազանգ ստանալով այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝http://www.aravot.am/2016/01/22/650158/
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Գեւորգ Սաֆարյանի վիճակը մտահոգություն է առաջացրել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝http://news.am/arm/news/307706.html
«Նա հացադուլ է սկսել եւ այդ մասին գրություն է գրել: Գեւորգ Սաֆարյանը պահանջում է, որպեսզի իրեն տեղափոխեն այն խուցը, որտեղ համարվում է ավելի ապահով, քան մյուս խցերը, որտեղ ինքը խնդիր չի ունենա եւ անվտանգությունը ապահովված կլինի, ինքը դեռ կասկածներ ունի, որ իր անվտանգությունն ապահոված չէ: Հիմա Գեւորգ Սաֆարյանին մի խցից տեղափոխեցին կառանտինային հատված ժամանակավոր, հետո պարզվում է, որ իրեն պետք է տեղափոխեն այլ խուցը, որի հետ ինքը չի համաձայնվում: Հիմիկվա դրութամբ նա գտնվում է այդ բլոկում՝ մեկ այլ ազատազրկված անձի հետ»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝http://armtimes.com/hy/read/78040
Քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը վերահսկողության տակ պահելը քաղաքացիական հասարակության կարևոր գործառույթներից է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ փակ հիմնարկները առավել մեծ հնարավորություններ են ընձեռում այնտեղ պահվող անձանց իրավունքների խախտումների համար:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը գործում է 2005 թվականից՝ ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով, որը փոփոխության է ենթարկվել 2020 թվականի մարտի 20-ին ՀՀ արդարադատության նախարարի թիվ 126-Ն հրամանով:
Կարգի համաձայն՝ Խմբի գործունեությունը նպատակաուղղված է ազատազրկված և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկողությանը, քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավմանը, անհրաժեշտության դեպքում քրեակատարողական օրենսդրության մեջ փոփոխություններով և լրացումներով հանդես գալուն:
Նախարարի հրամանի մեջ նշվում են Խմբի անդամին ներկայացվող պահանջները և Խմբի կազմավորման հետ կապված այլ խնդիրներ, ինչպես նաև նկարագրվում են վերահսկողության եղանակները և այլ աշխատանքային խնդիրներ:
2013 թվականին հաստատվել են նաև Խմբի Վարքագծի (էթիկայի) նորմերը, որտեղ սահմանվում են դիտորդների աշխատանքային առօրյա գործունեության շատ սկզբունքներ՝ հիմնված արդեն գոյություն ունեցող կարգի վրա, ներկայացվում են Խմբի անդամի իրավունքները և պարտականությունները: Այս վարքականոնները հիմնվում են արդարադատության նախարարի վերոնշյալ հրամանի վրա՝ ավելի մանրամասնելով Խմբի և դիտորդների գործունեության բնագավառը:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի գործունեության Վարքագծի (էթիկայի) կանոններին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում –էթիկայի կանոններ։