ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ-փորձագետ Հասմիկ Հարությունյանը Civic.am-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին կառավարության նիստում «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշմանը։ Ոլորտի մասնագետը խոսել է ՔԿՀ-ները փակելու դեպքում հաստիքների հնարավոր կրճատման, բանտից դեպի պրոբացիայի ծառայություն աշխատակիցների հնարավոր տեղափոխման և ադապտացիայի անհրաժեշտության, ՔԿՀ-ներում և մասնավորապես «Նուբարաշեն»-ում տիրող անմարդկային պայմանների, պատժողական մոտեցումից վերականգնողական արդարադատությանն անցնելու հեռանկարների և այլ խնդիրների մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:
«Առաքելություն օգնության և զարգացման» մարդասիրական ՀԿ (նախկինում՝ «Երաշխիք» ՔՀԿ ՀԿ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
Այն հիմնադրվել է 2003 թ-ին։ Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում։
Կազմակերպության նպատակն է իրականացնել շահերի պաշտպանություն և իրավապաշտպան գործունեություն, խթանել գենդերային հավասարությանը և բազմազանությանը, պայքարել խարանի, խտրականության և խոշտանգումների դեմ, աջակցել հասարակության առողջապահական, առողջության առաջնային պահպանության հիմնախնդիրների լուծմանը և առողջ ապրելակերպի ձևավորմանը, բնության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների լուծմանը, աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին և այլն։
Շուշան Խնկոյանը 2018 թվականին ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
2014 թվականից ներգրավված է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ։
2018 թվականից մինչ օրս աշխատում է «Նոր Սերունդ» մարդասիրական և «Առաքելություն օգնության և զարգացման» մարդասիրական ՀԿ-ներում։ Հանդիսանում է մարդու իրավունքների, խտրականության, առողջության իրավունքի, փախստականների իրավունքների և այլ թեմաներով դասընթացավար։
2019 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին «Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ-ի (վերանվանվել է «Առաքելություն օգնության և զարգացման» մարդասիրական ՀԿ) կողմից որպես փորձագետ ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում:
Ներկայումս Խմբի անդամ է։
Հանրային ռադիոյի կողմից հնչեցված «Ի՞նչ անել, եթե ՔԿՀ-ում խախտվում են ազատազրկվածների իրավունքները» հարցին Նարե Հովհաննիսյանը պատասխանել է, որ կարող են դիմել հասարակական դիտորդների խմբին։
«Ի՞նչ անել, եթե...». հարց ու պատասխան Նարե Հովհաննիսյանի հետ՝ Հանրային ռադիոյի եթերում
Արշակ Գասպարյանը քրեական արդարադատության ոլորտի փորձագետ է: Ունի քրեական արդարադատության, քրեակատարողական ոլորտի բարեփոխումների և անչափահասների արդարադատության ոլորտին առնչվող քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման բազմամյա փորձ: Բանտային և անչափահասների արդարադատության բարեփոխումների խորհրդատվություն է տրամադրել նաև Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Վրաստանում և Ուզբեկստանում։
Հանդիսանում է քրեակատարողական համակարգում 2001թ.-ից ներդրված հոգեբանական ծառայության հիմնադիրը, որը ղեկավարել է մինչև 2011թ.-ը: 2007-2010թթ.-ին նույնանուն աշխատանքներ է ծավալել նաև ՀՀ ռազամական ոստիկանության համակարգում՝ ղեկավարելով անձնակազմի հետ տարվող աշխատանքների վերականգնողական հատվածը ՌՈ մեկուսարաններում և կարգապահական գումարտակում:
Ա. Գասպարյանը մասնագիտությամբ հոգեբան է: Սովորել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատում, այնուհետև՝ մագիստատուրայում: 2007թ.-ին ավարտել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրան: 2002-2005թթ.-ին սովորել է Միջազգային նոր էկոլոգիա-քաղաքագիտական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ մասնագիտանալով քրեական իրավունքի ոլորտում: 2002թ.-ից առ այսօր մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների և դասընթացների՝ հատկապես շտկողական հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության ոլորտներում:
2011թ-.ից մինչ օրս ղեկավարել է ՀՀ դատաիրավական, քրեական արդարադատության, բանտային բարեփոխումների և այլ ոլորտների ավելի քան երկու տասնյակ ծրագրեր ու նախաձեռնություններ (ԵԱՀԿ, USAID, ԵԽ, ԵՄ, UNICEF, UNFPA, PRI, Քաունթերփարթ ինթերնեյշնլ, «Փի-Էյչ» Ինտերնեյշնլ, Բաց հասարակության հիմնադրամ (OSI), Գերմանական միջազգային իրավական համագործակցության հիմնադրամ (IRZ) և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
2011թ.-ից մինչ օրս «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահն է: 2021թ.-ին նույն կազմակերպության կողմից ներգրավվել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում՝ որպես անդամ: