ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի  փորձագետ Արշակ Գասպարյանը, MediaLab.am-ի հետ զրուցելիս, դրական է գնահատել «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները փակելու վերաբերյալ կառավարության որոշումը, քանզի, ըստ նրա, բանտային բարեփոխումների առաջնային անելիքն այն է, որ հնարավոր լինի բանտերը բեռնաթափելու հաշվին դրանց թիվը կրճատել: Անդրադառնալով 280 աշխատակցի կրճատվելու հարցին՝ փորձագետը նշել է, որ բանտերը փակվելու արդյունքում առաջացած հաստիքները ճիշտ ծրագրելու դեպքում պետք է փոխանցվեն պրոբացիայի ծառայությանը, քանզի մեր երկրում վերականգնողական արդարադատության կոմպոնենտը դեռևս ապահովում է միմիայն պրոբացիայի ծառայությունը: Իսկ կառավարության նիստում վարչապետի արտահայտած այն միտքը, որ քրեակատարողական հիմնարկներն այսօր հանցագործներ են արտադրում, փորձագետը շատ կարևոր է համարել․ «Լավ է, որ այսօր վարչապետը, ով  2019-ին իր ընտրվելու ժամանակ ԱԺ ամբիոնից լրիվ ուրիշ բաներ էր ասում, եկել է այն մտքին, որ բանտերը լավագույն տեղը չեն անձի սոցիալական վարքագիծ դրսևորելու համար, քանզի դրանք ավելի շատ հանցագործ են դարձնում, քան շտկում են մարդուն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search