Դեկտեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում Դիտորդների խմբի մասնակցությամբ տեղի ունեցած «Վթարային շենք, անմարդկային պայմաններ  թեմայով քննարկմանը անդրադարձել է նաև Freenews.am-ը։

«Խավարասերներ, կրծողներ, բորբոս, թաց հատակ ու պատեր․ «Աբովյան» ՔԿՀ-ում» հարյուրավոր կալանավորներ, թեկուզ ժամանակավոր, ապրում են այսպիսի պայմաններում։ Կալանքը կրողների թվում զգալի մաս են կազմում կանայք, անչափահասներ, հաշմանդամություն ունեցողներ։  «Աբովյան» ՔԿՀ-ի» առաջին հարկում գտնվող անմխիթար այս մեկուսարանում խախտվում են անազատության մեջ հայտնված քաղաքացիների մի շարք իրավունքներ՝ առողջությունից մինչև կրթություն։

Այն, որ շենքը հին է և գտնվում է անմխիթար վիճակում, առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է Դիտորդական խմբի կողմից, մինչդեռ Արդարադատության նախարարությունից պատասխանում են, որ 2022 թ․ նախատեսվում է այստեղ հիմնանորոգում իրականացնել, սակայն մինչ այդ ժամանակավոր լուծում չեն կարող տալ խնդրին»։

Տեսանյութն ամբողջությամբ՝ այստեղ։

 

Factor.am-ով ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց դեկտեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում Դիտորդների խմբի մասնակցությամբ տեղի ունեցած «Վթարային շենք, անմարդկային պայմաններ «Աբովյան» ՔԿՀ-ում» թեմայով քննարկումը։

 Տեսանյութն ամբողջությամբ՝ այստեղ։

 

 

 

 

Armeniasputnik.am-ը դեկտեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում Դիտորդների խմբի մասնակցությամբ տեղի ունեցած «Վթարային շենք, անմարդկային պայմաններ «Աբովյան» ՔԿՀ-ում» թեմայով քննարկման մասին գրում է․««Աբովյան» ՔԿՀ–ում կան տարբեր շենքեր և պայմաններն էլ տարբեր են։ Վատ պայմաններ են այն մասնաշենքում, որտեղ գտնվում են ուղղակի կալանավորված և փակ տիպի կալանք կրող անձինք։ Ամենաշատը հենց այդ հատվածն է բնակեցված, սակայն այդ շենքը բավական հին է, և այդտեղ հիմնանորոգման կարիք կա, ու մենք առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում ենք այդ մասին»,– նշեց Հովհաննիսյանը։

Հոդվածն ամբոջությամբ՝ այստեղ։

Auroranews.am-ը, անդրադառնալով երեկ՝ դեկտեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում Դիտորդների խմբի մասնակցությամբ տեղի ունեցած «Վթարային շենք, անմարդկային պայմաններ «Աբովյան» ՔԿՀ-ում» թեմայով քննարկմանը, գրում է․ «ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերից մեկը` մեկուսարանը, վթարային ու անմխիթար վիճակում է։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search