«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թվականին։
Կազմակերպության առաքելությունն է աջակցել այնպիսի իրավական պետության ձևավորմանը, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները ճանաչված են որպես բարձրագույն արժեքներ:
Կազմակերպության նպատակներն են.
- Նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը:
- Խթանել մարդու իրավունքների ապահովման, իրացման և պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրականացումը:
- Աջակցել մարդու իրավունքների ոլորտում պետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ իրագործմանը՝ տեղական և միջազգային մակարդակով ջատագովելու միջոցով։
- Նպաստել օրենսդրության և դատաիրավական համակարգի կատարելագործմանը և զարգացմանը:
Կազմակերպության գործունեության առանցքում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունն է: Այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում ուսումնասիրվել են ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները, նրանց աշխատանքի և կրթության իրավունքի իրացման խոչընդոտները, քրեակատարողական հիմնարկներում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորումները, քրեակատարողական համակարգում գենդերային զգայուն քաղաքականության ներդրման կարևորությունը, իրավախախտում կատարած կանանց անչափահասների հիմնախնդիրները:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության պաշտոնական կայք՝ https://prisoninitiatives.am/