
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թվականին։
Կազմակերպության առաքելությունն է աջակցել այնպիսի իրավական պետության ձևավորմանը, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները ճանաչված են որպես բարձրագույն արժեքներ:
Կազմակերպության նպատակներն են.
- Նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը:
- Խթանել մարդու իրավունքների ապահովման, իրացման և պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրականացումը:
- Աջակցել մարդու իրավունքների ոլորտում պետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ իրագործմանը՝ տեղական և միջազգային մակարդակով ջատագովելու միջոցով։
- Նպաստել օրենսդրության և դատաիրավական համակարգի կատարելագործմանը և զարգացմանը:
«Առաքելություն օգնության և զարգացման» մարդասիրական ՀԿ (նախկինում՝ «Երաշխիք» ՔՀԿ ՀԿ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
Այն հիմնադրվել է 2003 թ-ին։ Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում։
Կազմակերպության նպատակն է իրականացնել շահերի պաշտպանություն և իրավապաշտպան գործունեություն, խթանել գենդերային հավասարությանը և բազմազանությանը, պայքարել խարանի, խտրականության և խոշտանգումների դեմ, աջակցել հասարակության առողջապահական, առողջության առաջնային պահպանության հիմնախնդիրների լուծմանը և առողջ ապրելակերպի ձևավորմանը, բնության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների լուծմանը, աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին և այլն։
2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնություն երեւույթի մասին բարձրաձայնմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երեւույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:
Դեպքից հետո այս հարցով մտահոգված 7 կազմակերպություն միավորվեց և ստեղծվեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանե կոալիցիան», որի պահանջն էր արդար դատավարություն եւ նման դեպքերի կանխում, Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենսդրության ընդունում:
«Ընդդեմ իրավական կամայականության» /ԸԻԿ/ հասարակական կազմակերպությունը աշխատում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում:
Կազմակերպության առաքելությունն է նպաստել միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների տարածմանը, հեռավոր համայնքների սոցիալ-տնտեսական և քաղաքացիական զարգացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, Հայաստանում ժողովրդավարական ավանդույթների հաստատմանը:
Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ
Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հեռ․ + (37498) 606 393
Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com