Խմբի ստեղծման պատմություն

Քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը վերահսկողության տակ պահելը քաղաքացիական հասարակության կարևոր գործառույթներից է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ փակ հիմնարկները առավել մեծ հնարավորություններ են ընձեռում այնտեղ պահվող անձանց իրավունքների խախտումների համար:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը գործում է 2005 թվականից՝ ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով, որը փոփոխության է ենթարկվել 2020 թվականի մարտի 20-ին ՀՀ արդարադատության նախարարի թիվ 126-Ն հրամանով:

Կարգի համաձայն՝ Խմբի գործունեությունը նպատակաուղղված է ազատազրկված և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկողությանը, քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավմանը, անհրաժեշտության դեպքում քրեակատարողական օրենսդրության մեջ փոփոխություններով և լրացումներով հանդես գալուն:

Նախարարի հրամանի մեջ նշվում են Խմբի անդամին ներկայացվող պահանջները և Խմբի կազմավորման հետ կապված այլ խնդիրներ, ինչպես նաև նկարագրվում են վերահսկողության եղանակները և այլ աշխատանքային խնդիրներ:

2013 թվականին հաստատվել են նաև Խմբի Վարքագծի (էթիկայի) նորմերը, որտեղ սահմանվում են դիտորդների աշխատանքային առօրյա գործունեության շատ սկզբունքներ՝ հիմնված արդեն գոյություն ունեցող կարգի վրա, ներկայացվում են Խմբի անդամի իրավունքները և պարտականությունները: Այս վարքականոնները հիմնվում են արդարադատության նախարարի վերոնշյալ հրամանի վրա՝ ավելի մանրամասնելով Խմբի և դիտորդների գործունեության բնագավառը:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search