Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր՝ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով քննարկում: Վերջինին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքում փոխնախարար Գալյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին միջոցառման կազմակերպման համար՝ նշելով, որ նման հանդիպումները յուրատեսակ հարթակ են առկա խնդիրների վերհանման և լուծումների առաջադրման համար:
Ավելին …
Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը դեռ անցած տարի ամռանն է մենախցում տեսել Նաիրի Հունանյանին։ Իրավապաշտպանի ու նրա շփումը տևել է շատ կարճ՝ րոպեներ։
«Որովհետև իմ նշած միայնակ մնալու հետևանքները չեն կարող անձի վարքագծի վրա դրական ազդեցություն թողնել և հաղորդակցվելու եզրեր հնարավոր չէր գտնել։ Խումբը չի ստացել որևէ հարց, ահազանգ Նաիրի Հունանյանից»,- ասաց Հարությունյանը։
Աղբյուրը՝ factor.am
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ ՔԿՀ-ներում կրթական միջոցառումներ կազմակերպելու առումով բազմաթիվ թերություններ կան։
«Մենք խոսում ենք կրթությունը կազմակերպելու մասին, բայց հարցն այն է, թե քանի հոգու համար է այդ կրթությունը հասանելի։ Մասնագիտական կրթության հետ կապված խնդիրն այն է, թե ինչքանո՞վ է այդ մասնագիտությունը, որ ուսուցանվում է ՔԿՀ-ում, մրցունակ, ինչքանո՞վ է անձը դասընթացից հետո դառնալու վերազինված, մրցունակ` պատիժը կրելուց հետո աշխատաշուկա մտնելու, այդ աշխատաշուկայի մրցակցությանը դիմանալու։ Այսինքն՝ ընդհանուր ինչ-որ դասընթացներ են կազմակերպում, որոնք որ մասնագիտական կարիքներին չեն արձագանքում։ Շատ դեպքերում ասում են, որ ազատազրկվածները մոտիվացված չեն նման ծրագրերին մասնակցելու, բայց միգուցե անհրաժեշտ է, որ նախարարությունը կարիքների գնահատում անի, հասկանա ազատազրկված անձանց կարիքները»։
Ավելին …
Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ՔԿՀ-ներում ինքնասպանությունների պատճառները տարբեր են: Սակայն, առանձնացրել էր սոցիալ-հոգեբանական որակյալ աջակցության բացակայությունը՝ որպես հիմնական պատճառներից մեկը:
«Անձը մտնում է փակ հաստատություն, լրիվ նոր աշխարհ, նոր միջավայր ու բարքեր, տանելով իր հետ իր անձնական խնդիրներն ու հանցանքից հետո ձևավորված հոգեբանական վիճակը: Սրան գումարվում է նաև ՔԿՀ-ի ներքին հարաբերություններից ու միջավայրից բխող խնդիրները, որոնք անձին դնում են ծանր վիճակում, ու քանի որ հենց առաջին օրվանից հոգեբանական աշխատանք չի տարվում, վեր չեն հանվում այն խնդիրները, ռիսկերն ու կարիքները, որոնցով անձը մտել է ՔԿՀ, ունենում ենք ինքնավնասումների ու ինքնասպանությունների դեպքեր»,- կարծում է Հասմիկ Հարությունյանը:
Աղբյուրը՝ hetq.am
Հոկտեմբերի 13-ին նշվում է Բանտային կրթության միջազգային օրը:
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը, կարևորելով յուրաքանչյուրի համար կրթության իրավունքի իրացման հավասար հնարավորությունների ստեղծումը, նախաձեռնել էր «Բանտային կրթություն. հանրային ընկալումներ և կարծրատիպեր» թեմայով հանրային կլոր սեղան քննարկումը, որը տեղի ունեցավ Գյումրիում: Այս միջոցառմամբ կազմակերպությունը մեկնարկել է Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Հանուն մարդու իրավունքների. Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը:
Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը։
Քննարկման տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ «Բանտային կրթություն. հանրային ընկալումներ և կարծրատիպեր»։